Բաչկովի հաջորդ մենամարտն՝ օլիմպիադայից հետո

Բաչկովի հաջորդ մենամարտն՝ օլիմպիադայից հետո

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնի Օլիմպիական խաղերից հետո: Այս մասին հայտնել է մարզիկը: Դեռևս ապրիլի 9-ին Բաչկովը մենամարտ էր անցկացրել ղազախական Ալմաթի քաղաքում: Գյումրեցի մարզիկի մրցակիցը ազգությամբ թուրք, բայց Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովն էր: Բաչկովը մրցակցին նոկաուտի էր ենթարկել առաջին  ռաունդում:

2020 թվականի հոկտեմբերի 9-ին Հովհաննես Բաչկովը հաղթել էր պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտում:  Դուբայում կայացած երեկոյի ընթացքում ութ ռաունդանոց մենամարտում գյումրեցի մարզիկն ուժերն էր չափել Վենեսուելայից Սամուել Գոնսալեսի հետ: Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր:

wp-apeth