Սերգեյ Լավրովը Երևանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

Սերգեյ Լավրովը Երևանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

Հայաստան կատարելիք աշխատանքային այցի շրջանակներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 29-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ն աշխատանքային այցով կլինի Երևանում, իսկ մայիսի 9-10-ը՝ Բաքվում:

Զախարովան հայտնել էր, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում:

wp-apeth