Բացահայտել են հանցագործության 118 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 118 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 7-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 44, մարմնական վնասվածք պատճառելու` 16, խարդախության՝ 12, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 6-ական, յուրացման կամ վատնման ու գույքը դիտավորությամբ վնասելու՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, բնակարանային գողության, որսագողության, թմրամիջոցների ապօրինի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

wp-apeth