3 օրում 40 ՃՏՊ. 35 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

3 օրում 40 ՃՏՊ. 35 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Մայիսի 8-ին, ժամը 00.50-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 18-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 7-ին, ժամը 21.30-ին, Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 7-ին, ժամը 15.40-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա քաղաքացու, որը մայիսի 8-ին, ժամը 00.41-ին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արտենի-Քարակերտ ճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 53-ամյա վարորդը եւ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Թալին-Շղարշիկ միջհամայնքային ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիր-Մեծամոր ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 05.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշի խճուղում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 9-ին, ժամը 02.30-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ՀՈՎՈ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 9-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21053» և «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21053»-ի 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձորի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա քաղաքացու և դիմել փախուստի. վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հացավան գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 53-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Կապան-Նորաշենիկ ճանապարհի 14-րդ կմ-ին «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 2-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth