Ականազերծել են շուրջ 2 100 հա տարածք և 650 կմ ճանապարհ

Ականազերծել են շուրջ 2 100 հա տարածք և 650 կմ ճանապարհ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:  Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ներկայում ռուսաստանցի զինծառայողները Մատաղիսի ծայրամասում, ինչպես նաև Մարտակերտ-Մատաղիս ավտոճանապարհի երկայնքով պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում, վնասազերծվել է 15 պայթյունավտանգ առարկա:
«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 104 հա տարածք, 650 կմ ճանապարհ, 1 806 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 611 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում: Պայթյունի ձայները լսելի կլինեն Մարտակերտ քաղաքում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակա տարածքներում:

wp-apeth