ՀԱՊԿ-ը՝ Սյունիքում իրավիճակի մասին

ՀԱՊԿ-ը՝ Սյունիքում իրավիճակի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը ս.թ. մայիսի 13-ին կայացած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում տեղեկացրել է մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին:

Հայկական կողմի կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը եւ խորացել են Հայաստանի տարածք մի քանի կիլոմետրով: Այս մասին ասված է ՀԱՊԿ հայտարարությունում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետեւում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Իրավիճակի զարգացմանը զուգընթաց անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով ։

wp-apeth