150 հոգի կորցրել է վերին, ստորին վերջույթներ

150 հոգի կորցրել է վերին, ստորին վերջույթներ

2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում ընդհանուր առմամբ 150 հոգի կորցրել է վերին, ստորին վերջույթներ, նրանցից 16-ն Արցախից են՝ ոտքի կամ զույգ ոտքերի անդամահատմամբ: Այս մասին հայտնել են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

Հայաստանում պրոթեզավորումն ամբողջովին ավարտելուց հետո նրանք Արցախ են վերադառնալու, հետագա սպասարկումն իրականացվելու է Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնում՝ լավագույն մասնագետների և սարքավորումների ընդգրկմամբ:

Մինչ այդ. բազմաֆունկցիոնալ պրոթեզներին հարմարվելու և լիարժեք կյանքի անցնելու փուլն են պատվով հաղթահարում` դանդաղ, բայց հստակ քայլերով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պատերազմից ամիսներ անց, հարմարվելով նոր կենսակերպի պայմաններին, ծանր վիրավորում ստացած և անդամահատված տղաներն աստիճանաբար ոտքի են կանգնում. այդ հարցում գերակշիռ դերակատությունը պրոթեզավորման՝ հմուտ և որակյալ մասնագիտական գործընթացին է վերապահված:

wp-apeth