Շիրակի մարզում փակվել են Covid բաժանմունքները

Շիրակի մարզում փակվել են Covid բաժանմունքները

Շիրակի մարզում փակվել են Covid բաժանմունքները, որոնք կորոնավիրուսի 3-րդ ալիքի և թվերի աճի պատճառով վերաբացվել էին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»` ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով, կրկին թվերի նվազման հետևանքով,  «Գյումրի» բժշկական կետրոնում և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցներում գործող Covid բաժանմունքերը  փակվել են: Գործում են միայն տրիաժ ծառայությունները: «Այստեղ ընդունվում են կասկածելի հիվանդները, կատարվում է նմուշառում, եթե հաստատվում է հիվանդությունը, և տվյալ անձը կարիք է ունենում ստացիոնար բուժման, ուղեգրվում է ստացիոնար բուժման՝ երևանյան կամ այլ մարզերում գործող կենտրոններ, իսկ ամբուլատոր բուժման անհրաժեշտության դեպքում, նշանակվում է ամբուլատոր բուժում՝ հսկողություն առաջնային օղակի կողմից»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը:

Վերջին  շաբաթների ընթացքում նկատվում է նաև ամբուլատոր բուժում ստացող հիվանդների թվի նվազում. այս պահին  մարզում ամբուլատոր բուժում է ստանում 349 հիվանդ:

Լեյլի Ասլանյանը պատվաստումային գործընթացից էլ է գոհ: Մարզում պատվաստումային գործընթացը մեկնարկել է մայիսի 15-ին: Պատվաստվողներ կան, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր, բարեբախտաբար, չկան: Շիրակի մարզի ցուցանիշները մյուս մարզերի համեմտությամբ, բավական լավ են: Արդեն 1 435 պատվաստված քաղաքացի կա մարզում: «Sputnik-V»-ով պատվաստվել է 670, «AstraZeneca»-ով՝ 765ցքաղաքացի: Պատվաստումային շարժական կայանը ևս նորմալ է աշխատում:

Մարզն արդեն ստացել է «Sputnik-V» պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: Դա նախատեսված է այն անձանց համար, որոնք արդեն ստացել են առաջին չափաբաժինն ու 21 օր անց, նախատեսվածի նման, ստանալու են երկրորդ ներարկումը: Չինական պատվաստանյութը Շիրակի մարզ դեռ չի հասել:

wp-apeth