Մաքրվել է շուրջ 190 հա գյուղատնտեսական և զբոսաշրջային նշանակության տարածք

Մաքրվել է շուրջ 190 հա գյուղատնտեսական և զբոսաշրջային նշանակության տարածք

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, խաղաղ բնակավայրերի թիրախավորված հրթիռակոծությունից հետո արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները՝ գործընկեր կառույցների հետ միասին, շարունակում են չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման գործընթացը: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայսի 16-ը, ԱՀ ամբողջ տարածքում իրականացված հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2198 պայթուցիչ, հակատանկային 43, հակահետևակային 9 ական, 76 հրթիռ, 2279 կասետային հրթիռ, 2027 զենիթային արկ, 9416 թնդանոթի արկ, 76 հրթիռ, փոքր տրամաչափի 2360 զինամթերք, 316 ավիացիոն ռումբ, 151 ձեռքի նռնակ, 58 նռնականետի նռնակ:

«Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով միջշրջանային և համայնքային ճանապարհահատվածներում, ինչպես նաև գյուղատնտեսական և զբոսաշրջային նշանակության տարածքներում նշված ժամանակահատվածում մաքրվել է շուրջ 190 հա տարածք: Սակրավորական աշխատանքները շարունակվում են»,- նշել է Հ. Թադևոսյան:

wp-apeth