Մարտունիում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինաշխատանքները

Մարտունիում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինաշխատանքները

«ՖԵՐԶԻՏ» շինարարական կազմակերպության կողմից ԱՀ Մարտունի քաղաքում սկսվել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները: «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում շինարարական կազմակերպության տնօրեն Արթուր Խաչատրյանն ասել է, որ գործընթացը մեկնարկել է մեկ շաբաթ առաջ:

Նրա խոսքով՝ Մարտունու հին հիվանդանոցի տեղում կառուցվելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող 4 հինգհարկանի նոր շենք՝ 116 բնակարաններով:

«Շենքերը կունենան նկուղային հարկեր: Կկառուցենք նաև խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի մերձակա տարածքը: Շինարարությանը զուգահեռ՝ մարտունեցիների համար կվերանորոգենք նաև Մարտունու հին լողավազանը(պլյաժ): Նորակառույց շենքերի բնակարանները շահառուներին կտրամադրվեն սոցիալական տարբեր ծրագրերով»,- ավելացրել է Ա. Խաչատրյանը:

wp-apeth