Մասամբ այրվել է ավտոմեքենա

Մասամբ այրվել է ավտոմեքենա

Մայիսի 20-ին, ժամը 02։51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Կեչառեցու փողոցում գտնվող տներից մեկի դիմաց այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:11-ին, մարվել՝ 04:00-ին: Մասամբ այրվել է «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենան:

wp-apeth