Անվտանգության գոտի ստեղծելը՝ բացարձակ անհրաժեշտություն. ՄԻՊ

Անվտանգության գոտի ստեղծելը՝ բացարձակ անհրաժեշտություն. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման թաթոյանը ֆեյսբուքի էջում ներկայացրել է մայիսի 15-ի իրենց փաստահավաք աշխատանքները ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղում, հարակից արոտավայրերում, ինչպես նաև Գեղամասար համայնքի Կութ գյուղում՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ:

«Փաստահավաք աշխատանքներով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով: Այցի արդյունքները կամփոփվեն և կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր»,- նշված է հաղորդագրությունում:
wp-apeth