Մարել են բռնկված հրդեհները

Մարել են բռնկված հրդեհները

Մայիսի 22-ից 23-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

  • Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 800 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5000 քմ,
  • Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ 2500 քմ,
  • Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 6600 քմ, Դալար գյուղում՝ 2000 քմ, Եղեգնավան գյուղում՝ 3500 քմ,
  • Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 4900 քմ,
  • Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում՝ 5․5 հա,
  • Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1 հա, Արթիկ քաղաքում՝ 500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8.8 հա:

wp-apeth