80 ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր

80 ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 80 ուխտավորի անվտանգ այցելությունը Ամարասի քրիստոնեական վանական համալիր: Վանական համալիր են եկել Ստեփանակերտից, այլ քաղաքներից ու գյուղերից»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:

Ռազմական գործողությունների ավարտից հետո հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Արցախում ռուսաստանցի խաղաղապահները պարբերաբար ապահովում են ուխտավորների անվտանգությունը, ովքեր ցանկանում են այցելել սրբավայրը:

wp-apeth