Հայաստանի ընտրանին սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ընտրանին սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը  սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Վատառողջ լինելու պատճառով հավաքին և առաջիկա հանդիպումերին չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել նախապես հրավիրված Դավիդ Դավիդյանը: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Էդգար Բաբայանը: Հավաքականին է միացել նաև «Նոայի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը:

Այսպիսով, ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաքը սկսել և առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ 17 ֆուտբոլիստները․

Դարպասապահներ

  • Դավիդ Յուրչենկո — «Ալաշկերտ»
  • Արման Ներսեսյան — ԲԿՄԱ
  • Գրիգոր Մելիքսեթյան — «Արարատ»

Պաշտպաններ

  • Անդրե Չալըշըր — «Սիլկեբորգ» (Դանիա)
  • Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
  • Ալբերտ Խաչումյան — «Արարատ-Արմենիա»
  • Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
  • Հակոբ Հակոբյան — «Ուրարտու»
  • Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ — «Նոա»

Կիսապաշտպաններ

  • Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
  • Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
  • Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ
  • Կարեն Մուրադյան — «Արարատ»
  • Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
  • Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

  • Արթուր Միրանյան — «Ուրարտու»
  • Կարեն Մելքոնյան — «Ուրարտու»

Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան մայիսի 30-ին՝ Խորվաթիայում։

wp-apeth