Հայաստանի հավաքականը մեկնեց Խորվաթիա

Հայաստանի հավաքականը մեկնեց Խորվաթիա

Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 30-ին չարտերային թռիչքով մեկնեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։ Մեր ազգային ընտրանին Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով․

Դարպասապահներ

  • Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ»
  • Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
  • Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»

Պաշտպաններ

  • Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա)
  • Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
  • Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»
  • Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
  • Հակոբ Հակոբյան – «Ուրարտու»
  • Ժոաո Արարատ Մոնրոյ – «Նոա»

Կիսապաշտպաններ

  • Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
  • Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
  • Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ
  • Կարեն Մուրադյան – «Արարատ»
  • Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
  • Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

  • Արթուր Միրանյան – «Ուրարտու»
  • Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»

Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանան արդեն Խորվաթիայում։

wp-apeth