«Nissan Murano»-ն բախվել է սյանը. կան զոհեր ու տուժած

«Nissan Murano»-ն բախվել է սյանը. կան զոհեր ու տուժած

Մայիսի 30-ին, ժամը 04:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան զոհեր և մեկ տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին «Nissan Murano» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1995 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ երկու ուղևորները տեղում մահացել են։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

wp-apeth