Ագարակում այրվել է տան տանիք

Ագարակում այրվել է տան տանիք

Հունիսի 9-ին, ժամը 23:35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է հունիսի 10-ին, ժամը 00:14-ին, մարվել` 00:51-ին: Այրվել է տան տանիքը (մոտ 250 քմ)։

wp-apeth