Ճարտարի հողագործները խնդրել են խաղաղապահներին ապահովել իրենց անվտանգությունը

Ճարտարի հողագործները խնդրել են խաղաղապահներին ապահովել իրենց անվտանգությունը

Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների անվտագությունը: Այդ մասին ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնն անվտանգության ապահովման դիմումներ է ստանում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի բնակիչներից, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի ներկայացուցիչները դիմել են Մարդասիրական արձագանքման կենտրոն` գյուղատնտեսական նշանակության դաշտերում աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով:

«Այսօրվանից և հաջորդ շաբաթվա ողջ ընթացքում մենք ապահովելու ենք գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը»,- նշել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Վասիլևը:

ՌԴ ՊՆ-ի հավաստմամբ՝ տեղի բնակիչները ստեղծում են հակահրդեհային գոտիներ՝ խոտի հնարավոր այրումից դաշտերն ու բնակավայրերը պաշտպանելու նպատակով:

«Մեզ պաշտպանելու եկած ռուս զինծառայողների շնորհիվ մարդիկ կարող են աշխատել այստեղ․ շատ շնորհակալ ենք մեզ օգնելու համար»,-ասել է Ճարտար գյուղի բնակիչ Խաչիկ Խաչատրյանը:

wp-apeth