Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո

Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո: ԱՄՆ-ը դրոշի ներքո հանդես եկող շախմատիստների շարքում` 12-րդ տեղում Վլադիմիր Հակոբյանն է: Հակոբյանը մոտ երկու տարի է, ինչ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, հայտնում է «Արմենպրեսը»:

Հակոբյանը ծնվել է Բաքվում 1971 թվականին: 2011 թվականի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող է և Համաշխարհային Շախմատային Օլիմպիադաների եռակի չեմպիոն է դարձել (2006, 2008 և 2012 թթ.) Հայաստանի թիմի կազմում։ ՖԻԴԵ աշխարհի առաջնության եզրափակիչ մասնակից նոկաուտ համակարգով (1999 թ.)։

wp-apeth