Մարզչական փոփոխություններ «Սևանում»

Մարզչական փոփոխություններ «Սևանում»

«Սևանի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի մարզչական շտաբում տեղի են ունեցել փոփոխություններ։ Գլխավոր մարզչի օգնական Արա Նիգոյանի և դարպասապահների մարզիչ Գոռ Եդիգարովի հետ պայմանագրերի ժամկետներն ավարտվել են։ Նշվում է, որ մոտ օրերս կտեղեկացնեն, թե ովքեր են համալրելու «Սևանի» մարզչական կազմը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սևան» ֆուտբոլային ակումբը շարունակելու է համագործակցել թիմի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի հետ:

wp-apeth