«Արարատը» շարունակում է պատրաստվել

«Արարատը» շարունակում է պատրաստվել

«Արարատը» շարունակում է պատրաստվել եվրագավաթային հանդիպումներին: Հունիսի 14-ին կայացած մարզումից առաջ թիմակիցներին հրաժեշտ է տվել և հաջողություններ մաղթել Զավեն Բադոյանը: Երեք մրցաշրջան «Արարատում» անցկացնելուց հետո նա ավարտում է մրցելույթները թիմի կազմում:

Հիշեցնենք, որ արարատցիները վերսկսել մարզումներն ու սկսել պատրաստվել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի հունգարական «Ֆեհերվարի» հետ խաղերին: Այս արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդ փուլում Հայաստանի գավաթակիրը կմրցի «Պայդե» («Էստոնիա») – «Շլոնսկ Վրոցլավ» ( «Լեհաստան») զույգի հաղթողի հետ:

wp-apeth