Գյումրիում կբացվի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

Գյումրիում կբացվի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

Արդարադատության նախարարությունը հունիսի 23-ին, ժամը 11։30-ին Գյումրի քաղաքում՝ Հայփոստի գլխավոր գրասենյակի տարածքում (Կայարանամերձ հրպ., 1 շենք), կգործարկի  Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ Հայփոստի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, հայտնում են Արդարադատության նախարարության լրատվական բաժնից:

«Միասնական գրասենյակը Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություններ ինչպես ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամունտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում:

Վերոնշյալ բոլոր ծառայությունները մատուցվելու են համապատասխան գերատեսչությունների փորձառու աշխատակիցների կողմից մեկ վայրում:

Արդարադատության նախարարությունը հունիսի 23-ին, ժամը 11։30-ին Շիրակի մարզի բնակիչներին հրավիրում է մասնակցելու Գրասենյակի բացման արարողությանը։

Հիշեցնենք, որ ներկայում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների թիվը երկուսն է․ Երևանում գործողը տեղակայված է Վազգեն Սարգսյան 3 հասցեում, իսկ Իջևանում գործողը՝ Հայփոստի բաժանմունքի Երևանյան-10 հասցեում»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth