Գյումրիում կարող է ևս 2 բնակելի շենք կառուցվի

Գյումրիում կարող է ևս 2 բնակելի շենք կառուցվի

Այսօր Գյումրի է այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ պատասխանատուները հետևել են հիմնադրամի միջոցներով կառուցվող շենքերի շինաշխատանքների ընթացքին։

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում 36 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենք և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է կառուցում հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ կարևորում է հիմնադրամի նախաձեռնությունը, ինչն, ըստ էության, խոսում է պետության՝ խնդրի լուծմանն ուղղված հոգածության մասին․ «Շինաշխատանքներն ու նման ձեռնարկները խոսում են պետության հստակ վերաբերմունքի մասին, որ անօթևանության խնդիրը մարզում լուծում ստանա։ Ուրախ եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր նախաձեռնությամբ է հանդես գալու, նախատեսվում են նոր բնակելի շենքերի կառուցում։ Ինչ վերաբերում է անօթևանության խնդրի կարգավորմանը, ապա նշեմ, որ գյուղական անօթևանության ծրագիրը շուտով կավարտվի, առաջիկայում կմեկնարկի Ջրաձոր բնակավայրի բնակելիների կառուցման ծրագիրը, հստակ աշխատանքներ են տարվում նաև վթարային շենքերի, ինչպես նաև Գյումրու տնակային տնտսություններում բնակվողների խնդրի փուլային լուծման»։

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն էլ նշել է, որ գոհ են շինաշխատանքների թե տեմպերից, թե որակից և վստահեցրել, որ առաջիկայում նոր ծրագրի մեկնարկ են ազդարարելու, խոսքը երկու նոր բնակելի շենքերի կառուցման մասին է, եթե հարկայնության խնդիրը մասնագետները հստակեցնեն, ապա կկառուցվի 60 բնակարան ունեցող 2 շենք․ «Եվս երկու շենք հենց Մուշ թաղամասում կկառուցենք, որոնց բնակարանների մի մասը կտրվի այս վերջին պատերազմում հաշմանդամություն ստացած զինծառայողներին, ովքեր էլի ունեն նույն կարգավիճակը` անօթևան են, սոցիալապես անապահով, բազմանդամ ընտանիք ունեն»:

wp-apeth