Պայթյուն Լուսաձոր գյուղի գազալցակայանում

Պայթյուն Լուսաձոր գյուղի գազալցակայանում

Հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ։ Տուժել է գազալցակայանի աշխատակից Վ․ Ղ․-ն, ով տեղափոխվել է Իջևանի ԲԿ․ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

wp-apeth