Բաքվում 13 հայ ռազմագերի շինծու մեղադրանքներով դատապարտվել է վեցական տարվա ազատազրկման

Բաքվում 13 հայ ռազմագերի շինծու մեղադրանքներով դատապարտվել է վեցական տարվա ազատազրկման

Բաքվում ավարտվել է ևս 13 հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված կեղծ մեղադրանքներով գործի դատավարությունը։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ռազմագերիներին դատապարտել է 6 տարվա ազատազրկման «դիվերսիոն գործողությունների համար»:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առաջ էին կանգնել՝ Եղիշե Հովհաննեսի Աստանյանը, Կարեն Արմենի Արամյանը, Տիգրան Մանիկի Ավագյանը, Գրիգոր Գևորգի Գևորգյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը, Գևորգ Սամվելի Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովիկի Գևորգյանը, Վաղարշակ Աշոտի Ավետիսյանը, Վոլոդյա Գագիկի Հակոբյանը, Անդրանիկ Սրապի Սուքիասյանը, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանը, Գրիգոր Սեյրանի Սաղաթերյանը և Էդուարդ Արմենի Կիրակոսյանը:

wp-apeth