Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են, 2021 թվականի սեպտեմբերի 9-15-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ.

· սեպտեմբերի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 9 կմ հյուսիս-արեւեք՝ 2-3 բալ ուժգնությամբ

· սեպտեմբերի 13-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 9 կմ հյուսիս-արեւեք, 10 կմ հյուսիս-արեւելք եւ 11 կմ հյուսիս-արեւելք ՝ 2-3 բալ ուժգնությամբ եւ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւեք՝ 3 բալ ուժգնությամբ

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

· սեպտեմբերի 9-ին Իրանում՝ Թասուջ քաղաքից 15 կմ հարավ-արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 4 եւ 6 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ.

· սեպտեմբերի 12-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 9 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Մակու քաղաքից 40 կմ հարավ- արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ.

· սեպտեմբերի 13-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 35 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ՝ սեպտեմբերի 13-ին 6,2 մագնիտուդով Արգենտինայի Խուխույ նահանգի Սան Սալվադոր դե Խուխույ քաղաքից 175 կմ դեպի արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Սեպտեմբերի 15-ին 5,4 մագնիտուդով Չինաստանի Սիչուան նահանգի Ցզիգուն քաղաքից 62 կմ դեպի հարավ-արեւելք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է 3 մարդ, 60 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Տարհանվել է 7000 մարդ: Ավերվել է 35 տուն:

wp-apeth