Գեղասահքի ԵԱ. Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ

Գեղասահքի ԵԱ. Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ

Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հունվարի 12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալիննում կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցեն 123 մարզիկներ` 71 մենասահորդ, 30 պարային և 22 սպորտային զույգեր:

Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։ Հիշեցնենք, որ մեր երկյակը դեռևս 2021թ. սեպտեմբերին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է օլիմպիական ուղեգիր և նախապատրաստվում է Պեկինի Խաղերին:

wp-apeth