Հաստատվել է վարակվելու 237 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 237 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230713 դեպքի:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
- Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1357957 վերջին մեկ օրում` 7398 նոր թեստավորում:
- Փաստացի այս պահին բուժվում է 4681 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 81-ով:
- Վերջին տվյալներով ապաքինվել է 220289 անձ` վերջին մեկ օրում 156 անձ:
- Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպք չի գրանցվել: