Հաստատվել է կորոնավիրուսի 615 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 615 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 242750 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
- Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1547898 վերջին մեկ օրում` 7462 նոր թեստավորում:
- Փաստացի այս պահին բուժվում է 9443 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 333-ով:
- Վերջին տվյալներով ապաքինվել է 227293 անձ` վերջին մեկ օրում 267 անձ:
- Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4857 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1155 է: