Հաստատվել է կորոնավիրուսի 906 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 906 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 906 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 256554 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

  • Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1676198 վերջին մեկ օրում` 6221 նոր թեստավորում:
  • Փաստացի այս պահին բուժվում է 11612 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 216-ով:
  • Վերջին տվյալներով ապաքինվել է 238527 անձ` վերջին մեկ օրում 672 անձ:
  • Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5216 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1199 է:

wp-apeth