Հաստատվել է կորոնավիրուսի 1232 նոր դեպք
COVID-19. Նոյեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ,
- 1232 նոր դեպք
- 10 281 թեստավորում
- 1591 առողջացած
- 62 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310629 դեպք, որոնցից 272332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30551 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է: Ընդհանուր կատարվել է 2 120 537 թեստավորում: