Հաստատվել է կորոնավիրուսի 1019 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 1019 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 331 հազար 914 դեպք, որոնցից 299 հազար 953 -ը`առողջացած, 7183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 հազար 381 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 10 հազար 74 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1019 նոր դեպք, առողջացել է 1461 քաղաքացի, արձանագրվել է մահվան 30 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 281 հազար 212-ի:

wp-apeth