Հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք
Հայաստանում հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 հազար 329 դեպք, որից 333 հազար 857-ը`առողջացած, 8026-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5927 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 5838 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք, առողջացել է 103 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 660 հազար 375-ի: