Վերանորոգվում է Իվանյանի դպրոցը

ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի Օ.Գրիգորյանի անվան դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Այս մասին «Արցախպրեսին» տեղեկացրել էanya ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։ Նա հավելեց, որ աշխատանքներն իրականացվում են Հայաստան համահայկական հիմնադրամի հովանավորությամբ։ Ներկա դրությամբ ընթացքի մեջ է շենքի արտաքին հարդարման գործընթացը։