Վերանորոգվում է Կարմիր շուկայի մանկապարտեզը
Վերանորոգվում է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի մանկապարտեզը: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը:
«2020 թվականի դեկտեմբեր ամսից սկսվել են վերանորոգման աշխատանքները: Շենքի առաջին հարկի հարդարման աշխատանքները ավարտվել են ընթացիկ տարվա փետրվարին , իսկ արդեն մարտի 10-ից երեխաները սկսել են հաճախել մանկապարտեզ»,- նշել է համայնքապետը՝ հավելելով, որ շենքի առաջին և երկրորդ հարկերի հատակի վերանորոգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:
Ն. Աթայանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ բոլոր աշխատանքները կավարտվեն: