Ապահովում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Արցախի Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման պայմաններում տարվում են բջջային կապի աշտարակների վերականգնման աշխատանքներ։ Այս մասին այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
«Նոր աշտարակը մեզ հնարավորություն է ընձեռում բջջային կապով և ինտերնետով ապահովել 3 բնակավայր: Մեր անվտանգությունն ապահովում են ՌԴ խաղաղապահ ուժերը»,- ասել է շինարարական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Առուստամյանը:
Բջջային աշտարակներից բացի՝ կտեղադրվի սարքավորում՝ անլար լայնաշերտ ցանց ստեղծելու համար, ինչը թույլ կտա բարձրացնել տեղեկատվության փոխանակման արագությունը, բարելավել հաղորդակցությունը:
Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների ընթացքում աշտարակների մի մասը վնասվել է, ինչի պատճառով բջջային կապը շատ բնակավայրերում բացակայում էր և մինչ այժմ անկայուն է: