Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում:

«Արևահարությունից խուսափելու համար բնակչությանը հորդորում ենք ժամը 11-ից 15-ը չկանգնել առևի ուղիղ ճառագայթների տակ, հաճախ խմել մեծ քանակությամբ ջուր: Ջերմային ալիքի ներխուժման հետևանքով բնակիչների անզգուշության, ավելի ստույգ` մարդկանց անուշադրության, անփութության, անտարբերության, երբեմն` դիտավորության հետևանքով ավելացել են հրդեհների դեպքերը:

Վերլուծությունը վկայում է, որ այն հիմնականում տեղի են ունենում չոր խոտածածկ տարածքներում՝ կրակի հետ անզգույշ վարվելուց, հրդեհային անվտանգության կանոնները խախտելուց, առաջացած հրդեհներն ի սկզբանե հանգցնելու ձևերը չիմանալուց, որը շատ հաճախ հանգեցնում է և՛ մարդկային և՛ նյութական անդառնալի կորուստների: Հրդեհների առաջացման օջախների մեծ մասը գտնվում են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքների հարևանությամբ:

Աղետալի հետևանքներից խուսափելու համար ԱԻ պետական ծառայությունը միաժամանակ կոչ է անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, որից նույնիսկ աննշան շեղումը կարող է բերել լուրջ հետևանքներ»,- նշված է հաղորդագրությունում:

wp-apeth