Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան երկու հազար ավտոմեքենաների տեղաշարժը
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շաբաթվա ընթացքում ապահովել են ԼՂ-ում ավելի քան երկու հազար ավտոմեքենաների տեղաշարժը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
«Ռուս խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության եւ քաղաքացիների տեղաշարժման, սննդամթերքի ու այլ ապրանքների տեղափոխման անվտանգությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաեւ, որ այս շաբաթ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
«Ամեն օր մեր դիտակետերի միջով անցնում են ավելի քան 200 մեքենա երկու ուղղություններով: Ընդ որում, յուրաքանչյուր մեքենա անցնում է ստուգում , իսկ վարորդն ու ուղեւորը ներկայացնում են անձը հաստատող փաստաթղթերը»,-ասել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Լեոնիդ Ստեփանովը: