Խաղաղապահներն ականազերծվել է 2219,5 հա տարածք, 662,3 կմ ճանապարհ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
«Անցած մեկ օրում Մարտունու շրջանում մաքրել են 2 հա տարածք, 2 կմ ճանապարհ, ստուգվել է 1 շինություն: Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 2219,5 հա տարածք, 662,3 կմ ճանապարհ, 1913 շինություն: Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 25 767 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: