Ռուս խաղաղապահները հումանիտար-բժշկական օգնություն են տրամադրել Մարտակերտի շրջանի բնակիչներին

Ռուս խաղաղապահները հումանիտար-բժշկական օգնություն են տրամադրել Մարտակերտի շրջանի բնակիչներին

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հումանիտար-բժշկական ակցիայի շրջանակում օգնություն են տրամադրել Մարտակերտի շրջանի առանձին բնակավայրերի բնակիչներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է, խաղաղապահներնը բարեգործական հիմնադրամներից ստացված ընդհանուր առմամբ ավելի քան 4 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Չափար գյուղի բնակիչներին`խոհանոցային և պարենային փաթեթների տեսքով:

Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը հայտնել է, որ բարեգործական ակցիային մասնակցել է 27 ընտանիք` 11 բազմազավակ և 16 հարկադիր տեղահանված ընտանիք: Բացի այդ, բուժօգնություն է տրամադրվել ավելի քան 120 մարդու:

wp-apeth