Հրշեջ մեքենաները ջուր են հասցնում այս օրերին ջրի խնդիր ունեցող բնակիչներին

Հրշեջ մեքենաները ջուր են հասցնում այս օրերին ջրի խնդիր ունեցող բնակիչներին

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունում «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը ջրամատակարարման աշխատանքներ է իրականացնում մայրաքաղաքի տարբեր թաղամասերում:

Ձեռնարկվել է ամենաարդյունավետ միջոցը. հրշեջ մեքենաները թաղամաս առ թաղամաս ջուր են հասցնում այս օրերին ջրի խնդիր ունեցող բնակիչներին:

Մշակված գրաֆիկի համաձայն՝ ամենօրյա կտրվածքով ջուր կտրամադրվի հատկապես այն բնակիչներին, ովքեր ապրում են բարձրահարկ շենքերում:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում վերջնականապես կլուծվի խմելու ջրի հարցը:

Նշենք, որ երեկ ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից հայտնել էին, որ հաշվի առնելով ջրի սակավության հետ կապված Ստեփանակերտում ստեղծված իրավիճակը, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ջրամատակարարման աշխատանքներով:

«Բնակչությանը ժամանակավոր ջուր մատակարարելու համար ԱԻ ծառայությունը գործի կդնի ունեցած ամբողջ հնարավորությունները, տեխնիակական ու մարդկային ռեսուրսները: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և շահագրգիռ բոլոր կառույցներն այս պահին ձեռնարկում են բոլոր միջոցները ջրի հետ կապված խնդիրը ժամ առաջ լուծելու նպատակով»,- ասված էր հաղորդագրությունում:

wp-apeth