Օգոստոսի 16-ին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. ՌԴ ՊՆ

Օգոստոսի 16-ին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Շուշիի շրջանում՝ հրաձգային զենքի կիրառմամբ: Այս մասին  հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին։  Ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ ժամը 21:15-ին իրավիճակը կարգավորվել է։ Տուժածներ չկան։

Հրադադարի պահպանման ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

wp-apeth