Ադրբեջանցիները քանդել են Հադրութի շրջանում գտնվող Մակուն կամուրջը և փորձում են փոխել Իշխանագետի հունը. Caucasus Heritage Watch

Ադրբեջանցիները քանդել են Հադրութի շրջանում գտնվող Մակուն կամուրջը և փորձում են փոխել Իշխանագետի հունը. Caucasus Heritage Watch

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է Արցախի Հադրութի շրջանում տնվող կամուրջի ավերման մասին:

Խոսքը Հադրութի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջի մասին է, որն ավերվել է ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գետի հատվածում արվող ճանապարհային շինարարության ժամանակ: Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Աղբյուրը նշում է նաև, որ ճանապարհի շինարարությունից բացի ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է անում՝ փոխելու համար Իշխանագետի հունը, որի վրայով անցնում էր կամուրջը:

Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին Caucasus Heritage Watch-ը հայտնել էր Շուշիի Կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակում տեղակայված 51 քանդակի տեղափոխման մասին, որոնց գտնվելու վայրը անհայտ է:

wp-apeth