Մեծ Բրիտանիան կես միլիոն ֆունտ կհատկացնի՝ ի աջակցություն Արցախում և Արցախի շուրջ ականազերծման աշխատանքներին

Մեծ Բրիտանիան կես միլիոն ֆունտ կհատկացնի՝ ի աջակցություն Արցախում և Արցախի շուրջ ականազերծման աշխատանքներին

Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂ շուրջ ականազերծման աշխատանքներին աջակցելու նպատակով:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրին հատկացված գումարների միջոցով վերապատրաստվելու են համապատասխան մասնագետներ, որոնք օգնելու են ականազերծմանը և Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ տարածքներն անվտանգ դարձնեն մարդկանց համար:

«Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ գտնվող տարածքներն աշխարհում ամենաականապատ հատվածներից են, ինչի հետևանքով շատ հա-ախ քաղաքացիական անձինք են մահանում կամ կենսագործունեության համար վտանգավոր վնասվածքներ ստանում: ՄԹ նվիրատվության շնորհիվ կօգտագործվի ՄԱԿ-ի փորձառությունը՝  նվազեցնելու Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական կյանքին սպառնացող վտանգը՝  համապատասխան ուսուցում և  տեխնիկական ականազերծման աջակցություն տրամադրելով նրանց, ովքեր այդ տարածքներն ավելի անվտանգ են դարձնում: Սակայն առջևում անելիքները շատ են»,- նշել է ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնը:

Միացյալ Թագավորությունը կոչ է արել մյուս երկրներին աջակցելու ՄԱԿ-ի նախաձեռնությանը՝ օգնելու հակամարտության հետևանքով տուժած հազարավոր մարդկանց:

wp-apeth