Դաշուշենում վերաբնակեցվել է 6 ընտանիք, գյուղից հեռացողներ չկան

Դաշուշենում վերաբնակեցվել է 6 ընտանիք, գյուղից հեռացողներ չկան

ԱՀ Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքն ունի 180 բնակիչ. պատերազմից հետո գյուղից հեռացողներ չեն եղել: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Դաշուշենի համայնքապետ Ռուդիկ Ասլանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ«Համայնքում վերաբնակեցվել է 6 ընտանիք՝ 30 հոգով: Դպրոցն այս ուսումնական տարում ընդունել է 20 աշակերտի։ Շենքային պայմանները լավ են: Մանկապարտեզ չունենք, քանի որ գյուղում մանկապարտեզի ենթակա երեխաներ գրեթե չկան։ Գյուղի տներից մեկում գործում են համայնքային կենտրոնն ու բուժկետը: Հանդիսությունների սրահը վերանորոգված է, ներհամայնքային ճանապարհները՝ խճապատված։ Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է: Ունենք ջրի խնդիր: Պատերազմի ընթացքում, բարեբախտաբար, տներ չեն ավերվել»,- նշեց Ռ. Ասլանյանը: Նա ցավով տեղեկացրեց, որ պատերազմում զոհվել է 1 համագյուղացի։

Խոսելով բնակիչների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ:

wp-apeth