Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Ճարտար քաղաքում բնակվող 120 ընտանիքի
Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները բարեգործական հիմնադրամների հետ համատեղ իրականացված ակցիայի շրջանակում օգնություն են ցուցաբերել բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց Ճարտար բնակավայրում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, փոխանցում է tert.am-ը։ Խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի մասնագետներն, իրենց հերթին, ընդունել և նեղ մասնագետների (վիրաբույժ, լոռ, ակնաբույժ, նյարդաբան) խորհրդատվություն են կազմակերպել բնակիչների համար: Բժիշկների աշխատանքի համար հատկացվել է տեղի պոլիկլինիկան:
Ճարտարի մշակույթի տանը հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները երեխաներին դպրոցական պարագաներ և ձմեռային կոշիկ են հանձնել:
Նշվում է, որ Ռուսաստանից բարեգործական կազմակերպությունների ուղարկած հումանիտար բեռը խաղաղապահ զորակազմի ռազմատրանսպորտային օդանավերով Արցախ է տեղափոխվել «Էրեբունի» օդանավակայանից:
«Այսօր հումանիտար-բժշկական ակցիա է իրականացվել Ճարտար բնակավայրում: Հումանիտար ակցիայի շրջանակում ավելի քան 120 ընտանիք ապահովվել է կոշիկով՝ տղաների և աղջիկների, ինչպես նաև կանանց համար: Ընդհանուր առմամբ, 360 մարդ օգնություն է ստացել: Բժիշկների մոտ ընդունելության է ներկայացել ավելի քան 120 մարդ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը: