Կրակոցներ Ստեփանակերտում. քաղաքացին բերման է ենթարկվել

Կրակոցներ Ստեփանակերտում. քաղաքացին բերման է ենթարկվել

Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում գիշերը ժամը 04:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Ալ.Մանուկյան փողոցում լսվել են ինքնաձիգից արձակված կրակոցի ձայներ: ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ժամին իրենց տան պատուհանից կրակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Գ.Մ.-ն։

Վերջինս բերման է ենթարկվել, զենքը կամավոր հանձնել վարչության ծառայողներին, խոստովանել, որ գտնվել է հուզական ծանր ապրումների մեջ, անհավասարակշիռ վիճակում, քանի որ պատերազմից հետո իր եղբայրը մինչ օրս անհետ կորած է համարվում։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

wp-apeth