Ռուս խաղաղապահներն ամփոփել են այս տարվա առաջին ամսվա աշխատանքի արդյունքները

Ռուս խաղաղապահներն ամփոփել են այս տարվա առաջին ամսվա աշխատանքի արդյունքները

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ամփոփել են մեկ ամսում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում իրականացրած գործունեության արդյունքները: Խաղաղապահներն ավելի քան 30 մարդասիրական ակցիա են կազմակերպել, որոնց ընթացքում ավելի քան 500 կգ մարդասիրական բեռ է տրամադրվել տեղահանվածներին ու կարիքավորներին, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքներին, փոխանցում է Sputnik Արմենիա լրատվական կայքը:

Խաղաղապահ զորախումբը շարունակել է կատարել հրադադարի ու մարտական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները:

Պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, աննշան միջադեպերը համատեղ ջանքերով կարգավորվել են տեղերում:

Խաղաղապահներն ուղեկցել են նաև շուրջ 300 ուխտավորի։

Մարդասիրական արձագանքման կենտրոնն իրականացրել է տեղահանվածների ու կարիքավոր ընտանիքների, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքների օգնության 10 ակցիա:

Հունվարի ընթացքում մարդասիրական արձագանքման կենտրոնը 109 դիմում է ստացել տեղի բնակիչներից, որոնցից 28-ը՝ հեռախոսով:

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ սկսվել է Լեռնային Ղարաբաղի
Մարտունու շրջանի Ճարտար գյուղի և հարակից գյուղերի բնակիչների համար ջրամատակարարման կենտրոնացված համակարգի կառուցումը և անցկացումը:

Շարունակվում են նաև տեղանքի և օբյեկտների ականազերծման, ինչպես նաև չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքները:

Այսօրվա դրությամբ ստուգվել է 1937 շենք, մաքրվել է 690 կմ ճանապարհ և 2331 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 26176 պայթուցիկ առարկա:

wp-apeth