ՀՀ ՊՆ-ն ու ԱՀ ՊՆ-ն կրկին հերքել են Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն ու ԱՀ ՊՆ-ն կրկին հերքել են Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 24-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու մի քանի ուղղություններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի 24֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

wp-apeth